Իհարկե կան նրանք, ովքեր ալ-Ջուլանիին վերաբերվում են իբրև մի դեմոկրատ առաջնորդի, իբրև սիրիական «մեսիայի», սակայն հնարավոր չէ նրա ճակատից ջնջել իր անցյալը, որը դեռ հարց է` անցյա՞լ է, թե՞ պարզապես ծպտվել է կոստյումի և փողկապի միջոցով։
Նյու-Յորքում ալ-Ջուլանիին է մոտենում Դյուզեն Թեքքալը Գերմանիայից (հղումը՝ Հ․Գ․-ում), ով Դիրաբեքիրի քրդուհի է ծագմամբ։
Թեպետ սկզբում ալ-Ջուլանին պատրաստվում է պատասխանել, սակայն իմանալով Դյուզեն Թեքքալի ծագումը և ազգությունը, հրաժարվում է պատասխանել։
Ի դեպ, քրդական աղբյուրներն ասում են, որ Düzen Tekkalը կրոնական պատկանելությամբ եզդի է (ձևակերպումը քրդական տեղեկատվական միջոցներինն է):
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումներն հենց եզդի ժողովրդի դեմ Իրաքում իրականցրեցին ցեղասպանություն, իսկ ալ-Ջուլանին այդ ժամանակ խմբավորմանը հարող ալ-Քայիդայի իրաքյան բջիջի անդամ էր։
Արա ՊՈՂՈՍՅԱՆ
Հ․Գ․
Հղումը՝
https://www.facebook.com/watch?v=577917335343523